3005 դիտում
19:04 26-02-2020
Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը այսօր, փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:
Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:
Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր և հիմք ընդունելով պետք է շարժվել առաջ:
Վրեժ Գաբրիելյանը ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է, որը ենթադրում է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը, և ինչը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:
ՓԾ տնօրենը անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին, ընդգծելով, նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանով է անվտանգ և արդյոք գնահատվում է ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպես է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:
ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված են համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի էլ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը:
Հանդիպման ավարտին, Վրեժ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցությունը զարգացնելու նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1884 դիտում
14:19 03-11-2016
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը
3712 դիտում
23:45 09-03-2020
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ