3435 դիտում
10:29 27-02-2020
ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում «Այո»-ի մարտավարությունից: Մեր տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին արդեն հրահանգել են, որպեսզի, նախընտրական բուկլետները ձեռքներին, շրջեն բոլոր վայրերում, տներում ու ակտիվ քարոզչություն իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների՝ քարոզարշավ են իրականացնելու նաև այն պաշտոնյաները, որոնք մարզից են, բայց Երևանում պաշտոնի են նշանակված, և այն անձինք, ովքեր պատգամավոր չեն ընտրվել, բայց կարողացել են շատ ձայներ հավաքել:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխող կուսակցության ներսում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, և շատերն այնքան էլ չեն համակերպվել այն որոշման հետ, որ քարոզարշավի իրականացման համար գլխավոր դերերում լինելու են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Եվ վերջիններս նաև «կոնտրոլի» տակ են պահում գրեթե բոլոր աշխատանքները, որոնք իրականացվում են այս ընթացքում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված: Նշենք, որ Փաշինյանը Երևանի հետ կապված հարցերն է լուծում, իսկ Սիմիդյանն էլ մարզերն է իր հսկողության տակ պահում: Երեկ ողջ օրվա ընթացքում Սիմիդյանն ու Փաշինյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»:
[b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
22:06 26-04-2015
Լուսանկարներ, որտեղ գլխավոր դերերում կենդանիներն են. ֆոտոշարք
585 դիտում
09:18 11-11-2020
Հակասություններ տեքստերում. ինչպես պետք է կատարվի տարածքների վերադարձը. «Ժողովուրդ»
2578 դիտում
07:13 20-01-2024
Ուշագրավ հակասություններ ու ցուցմունքներ՝ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակոցների գործով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1261 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2326 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»