1981 դիտում
10:52 27-02-2020
Հիմա այլևս նախկին պատճառաբանությունները չեն գործում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կա անգլերեն մի արտահայտություն՝ «making excuses», որը գրական հայերենով կարելի է թարգմանել որպես գտնել արդարացումներ, պատճառաբանություններ, կամ երևանյան «ռուսահայ» բարբառով՝ «ատմազկեք»: Մենք մեր ողջ կյանքի ընթացքում մշտապես excuse-ներ ենք փնտրում՝ այս կամ այն բանը չանելու, այս կամ այն մարդը չդառնալու, մեր այսինչ նպատակը կամ երազանքը չիրագործելու համար: Արդարացումները կամ «մեղավորները» կարող են տարբեր լինել՝ տանը՝ ընտանիքի անդամները, աշխատանքի տեղը՝ ղեկավարը կամ նախանձ ու չուզող գործընկերները:
Կան նաև ավելի «գլոբալ» պատճառաբանություններ. օրինակ, հայերից շատերը կարծում են, որ իրենց բաղձալի նպատակներին խանգարում են հասնել թուրքերը, հրեաները, մասոնները և անգամ․․․ սորոսականները:
Բայց բոլոր ազգերի մարդկանց համար ամենասիրված «ատմազկան» կառավարությունն է, իշխանությունը, «ռեժիմը»: Ինչո՞ւ եմ ես աղքատ, դժբախտ, չկայացած: Միանգամայն պարզ է. իմ կառավարությունն ինձ համար պայմաններ չի ստեղծել, որ ես Բիլ Գեյթս կամ առնվազն Սամվել Կարապետյան դառնամ: Ինչո՞ւ եմ ես, աստղաֆիզիկոսի դիպլոմով, Կալինինգրադում ավտոբուս քշում: Սաղ Լևոնն է մեղավոր: Ինչո՞ւ ես, այդքան սիրելով հայրենիքս, ապրում եմ Գլենդեյլում, ոչ թե Երևանում: Քանի Հայաստանում իշխանության գլխին թալանչիներն են՝ Սերժի գլխավորությամբ, ես տուն չեմ վերադառնա:
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեզ՝ հայաստանցիներիս, համար այս բազմաթիվ excuse-ներից շատերը վերացել են: Ոչ Լևոնը, ոչ Սերժը, ոչ էլ, առավել ևս՝ Ռոբերտը, այլևս իշխանություն չեն, ոչ ոք երկիրը չի թալանում, օլիգարխներ և կաշառակեր չինովնիկներ գրեթե չկան: Հետևաբար, մարդիկ, որոնք գործարարի ջիղ ունեն, կարող են հանգիստ իրենց գործը սկսել և հարստանալ: Եթե չհարստացան, ապա դրա համար այլևս ոչ մեկին իրավունք չունեն մեղադրելու: Հայաստանցին պետք է վերջապես հասկանա, որ իր անձնական ճակատագրի պատասխանատուն միայն ինքն է, էլ ոչ ոք: Ինձ թվում է, այդպես էր միշտ, բոլոր երկրներում և բոլոր ռեժիմների ժամանակ: Բայց դրանում մարդկանց շատ դժվար է համոզել: Համենայնդեպս, հիմա այլևս նախկին պատճառաբանությունները չեն գործում:
Իհարկե, հիմա էլ կարելի է սեփական դժբախտությունների համար պատճառաբանություններ գտնել: Օրինակ, «ես երջանիկ և բարեկեցիկ կլինեմ եթե
ա/ Սահմանադրական դատարանի դատավորները փոխվեն,
բ/ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորները պաշտոնանկ արվեն,
գ/ բոլոր ՀՀԿ-ականները ձերբակալվեն,
դ/ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» արգելվեն և այլն:
Եթե մարդու մտքին կա սեփական նյութական կամ հոգևոր թշվառության համար արդարացումներ գտնել, նա անպայման կգտնի:
․․․Վլադիմիր Վիսոցկու երգերից մեկի հերոսը բողոքում է՝ այ, եթե դուք ինձ սթափարանում չփակեիք, ես կդառնայի Հռոմի պապ, այաթոլա կամ էլ կամուսնանայի Ժակլին Քենեդիի հետ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
10:15 01-03-2016
Արդարադատություն պետք է իրականացվի հիմա, երկու տարուց դա այլևս արդարադատություն չի լինի. «Առավոտ»
1337 դիտում
09:37 26-10-2022
Զբաղվածության աջակցության մի քանի ծրագրեր այլևս չեն գործում․ «Ժողովուրդ»
1232 դիտում
10:31 27-10-2022
Զբաղվածության աջակցության որոշ ծրագրեր այլևս չեն գործում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1096 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»