3763 դիտում
15:45 27-02-2020
Հայաստանը աղքատության ամենացածր մակարդակն ունի. միջին անվանական աշխատավարձն աճել է 5.8 %-ով. վարչապետ
«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,- այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ 2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը, կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը:
Վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է:
2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23.5%-ի:
«Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1 տոկոս: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակը ունի: Այստեղ կա խնդիր, այն մեթոդաբանությունը, որով աղքատությունը հաշվարկվում է, ներդրվել է 2009 թվականին»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ նոր իշխանությունն իր ծրագրում նախատեսել է, որ մինչև 2023 թվականը ծայրահեղ աղքատությունը պետք է վերացնենք. «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,- ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1779 դիտում
10:08 02-12-2015
Մեր քաղաքացիների միջին մտավոր մակարդակն ավելի բարձր է, քան ԱԺ-ի միջին մակարդակը. «Առավոտ»
2191 դիտում
22:17 23-11-2014
Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է. ԱՎԾ
914 դիտում
10:39 25-05-2022
Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան