211652_close_icon
views-count3924 դիտում article-date 14:35 27-02-2020

«Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». Մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը

Արցախի Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցությունը փետրվարի 26-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր լեռները» (Տատիկ Պապիկ) հուշակոթողի մոտ մեկնարկել են նախընտրական քարոզարշավը։ Այս առնչությամբ, Վիտալի Բալասանյանի գրասենյակի տարածած [url=https://www.facebook.com/BalasanyanVitali/posts/658280694976478]հայտարարությունում [/url]ասվում է. «Հանդիսավոր այս արարողությանը մասնակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնց շարքերում՝ շատ երիտասարդներ։ Մարտի 31-ն արցախցիների համար կարեւորագույն օր է՝ նախորդ շրջանին գնահատականներ տալու եւ երկրի զարգացման հետագա նոր ուղենիշները սահմանելու համար: Ողջունելով հավաքվածներին՝ Վ. Բալասանյանը մասնավորապես նշեց. «Անարդարության մթնոլորտը եւ սոցիալական բեւեռացումը հասարակությունում առաջացրել են հիասթափություն եւ հոռետեսություն, ինչը դրդում է մեր հայրենակիցներին հեռանալ երկրից: Այս վիճակն անընդունելի է եւ պահանջում է փոփոխություններ»: Ինքը պատրաստ է համախմբելու բոլոր առողջ ուժերին՝ իրականացնելու «բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ մշակված ծրագրերը՝ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար»։ Քարոզարշավի առաջիկա օրերին առիթ կունենա ընտրողներին մանրամասն ներկայացնել Արցախի անվտանգության համակարգի արդյունավետության բարձրացման, գործարար գրավիչ միջավայրի ու աշխատատեղերի ստեղծման, երկիրը ներսից ջլատող կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, արցախցիների սոցիալական բարեկեցության իր թիմի ծրագրերը։ «Փառահեղ հաղթանակներին զուգընթաց, չկարողացանք կյանքի կոչել նույնանման հաղթանակներ մեր թիկունքում, այն է` սոցիալական արդարության, տնտեսության, կրթության, առողջապահության, գյուղական համայնքների շենացման, Արցախի հանրապետության ողջ տարածքի համաչափ զարգացման, երիտասարդության ամբողջ ներուժի օգտագործման եւ այլ հարցերում,- ասաց Բալասանյանն՝ ընդգծելով,- Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում եւ ապահովելու ենք բարեկեցիկ կյանք։ Սուրը պատյանից հանելու առիթ թող չլինի, իսկ Խաչն էլ մեզ առաջնորդող»։ Քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասնակիցներն այնուհետեւ շարժվեցին դեպի Ասկերան եւ ծաղիկներ խոնարհեցին «Փետրվարի 22-ի» հուշակոթողին։ Ապա Վ. Բալասանյանն ուղղվեց Թալիշ, որտեղ էլ հանդիպում ունեցավ ընտրողների հետ։

Նմանատիպ նյութեր