7326 դիտում
09:43 29-02-2020
200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը՝ օդում կախված. ինչու 4-րդ բջջային օպերատորը դաշտ չի մտնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկուկես տարի է՝ Հայաստանում օդում կախված է մնացել 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը: Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր: Մասնավորապես «Ա Տելեկոմ» ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին դիմել էր կառավարություն՝ ցանկություն հայտնելով ՀՀ-ում կառուցել չորրորդ բջջային օպերատոր, տվյալների պահպանման խոշոր կենտրոն, հեռուստատեսության հեռարձակման մասնավոր ընկերություն և Արցախում 2-րդ օպերատոր:
Ընկերությունը նախատեսում էր ապահովել 5G ինտերնետ ցանց: Այս պահին, սակայն, ընկերության ղեկավարի խոսքով՝ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն ստացավ նաև ՀԾԿՀ մամուլի ծառայությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը