211652_close_icon
views-count32234 դիտում article-date 09:42 28-07-2020

Օդում պարտվածը. Ադրբեջանի 800 հազար դոլարանոց ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքն այն էր, որ Ադրբեջանը հասկացավ՝ ինքը կորցրել է նաև ռազմական գերիշխանությունը օդում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված ԱԹՍ-ները ինչ-որ առումով անակնկալ էին հայկական կողմի համար, և դրանց դեմ արդյունավետ հակամիջոցներ չկային: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները այնքան արագ են հայտնաբերում թշնամու ԱԹՍ-ները, որ եթե դրանք անգամ հասնում են իրենց նշանակետին, միևնույն է, հայկական կողմը կարողանում է խուսափել մարդկային կորուստներից: Ըստ մեր աղբյուրի՝ շատ դեպքերում 800 հազար դոլար արժեցող հարվածային ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել»: Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր