211652_close_icon
views-count29028 դիտում article-date 16:16 01-03-2020

Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից․ վարչապետ

Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր հայրենակիցը, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հիվանդացության դեպք, այս պահին շարունակում է ջերմություն չունենալ, ըստ էության ոչ մի բողոք չունի, ճիշտ է գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց բուժման գործողություն չի արվում, որովհետև դրա անհրաժեշտություն չկա։ Նա կնոջ հետ գտնվում է սենյակում, նստած, ժամանակն է անցկացնում այնտեղ։ Մեր մեկուսացված հայրենակիցներից որևէ մեկը նույնպես ջերմություն կամ որևէ ախտանշան չունի, նրանք պարզապես մեկուսացված են։ 31 քաղաքացի է այս պահին մեկուսացված։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին համագործային պահվածքի համար»,-նշեց նա։ Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը․ «Արդեն հայտնի է, որ նրանք «Գոլդեն փելիս» հյուրանոցում են տեղավորվել։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց համար արժանապատիվ պայմաններ ապահովելու ուղղությամբ, բայց մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։ Ես ուղղակի ուզում եմ վստահորեն հավաստիացնել, որ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա, որովհետև քաղաքացիները, որ մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում, այսինքն դրա արդյունքում Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել։ Այս մարդիկ գտնվում են հսկողության ներքո և այլ կոնտակտներ ունենալ չեն կարող»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/01/1148664/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցել էին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նրանք բոլորը տեղափոխվում էին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գործող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր, որտեղ եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված սենյակներ կան, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ:

Նմանատիպ նյութեր