4142 դիտում
15:13 27-02-2020
Բիզնեսից ազդակներ ենք ստանում, ասում են՝ եթե 42 մլրդ դրամ վերադարձրել եք, որտե՞ղ եք ուզում մեզ «քցեք». Փաշինյան
2019 թվականին 15 տոկոս զբոսաշրջության աճ ունենք, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ 2018-2019 թվականների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505․4 միլիարդ դրամով կամ 43.6%-ով, ինչը հնարավորություն է ընձեռել 199․1 միլիարդ դրամով նվազեցնելու հարկ վճարողների հանդեպ նախկինում ձևավորված պարտքերը և 306․3 միլիարդ դրամով փաստացի ավելացնելու պետական բյուջեի հարկային եկամուտները։
«Այսինքն այդ 505 մլրդ դրամից 199 մլրդ դրամը վերադարձրել են բիզնեսին: Ընդ որում, այդ 199 մլրդ դրամից 42 մլրդը փոխանցվել է ավելացված արժեքի հարկի դեբետին:
Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք։ Մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
3331 դիտում
23:33 22-09-2019
Արման Սաղաթելյան. Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլիացիաներով, ապա ի՞նչ ազդակներ են ստանում Հայաստանի թշնամիները
29025 դիտում
16:16 01-03-2020
Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից․ վարչապետ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»