117501 դիտում
17:55 01-03-2020
Արտակարգ իրավիճակ Աբովյանում. բնակիչները սպառնում են փողոցը անվանել «Կորոնավիրուս», որպեսզի մեծն քաղաքապետ Վահագն Գևորգյանը վերջապես մարդաբոյ փոսերի և բաց դիտահորերի հարցը լուծի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 10 օրից ավելի է, Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում, ըստ բնակիչների հայտնածի, ավելի քան 1 տարի է, ինչ Աբովյանի քաղաքապետարանը ոռոգման ջրի խողովակներ տեղադրելու նպատակով մի քանի կիլոմետր ճանապարհ է փորել և այն թե բնակիչների, թե վարորդների համար մի իսկական պատուհաս է դարձել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մի տարի առաջ Աբովյանի քաղաքապետարանը տենդեր հայտարարեց ու սկսեցին ոռոգման ջրի համար խողովակներ անցկացնել: Բայց եթե պետք է այսպես փնթի ձևով անեին, ավելի լավ է, ոչինչ չանեին:
Մի տարուց ավել է, մենք կեղտ ու փոշի ենք կուլ տալիս, անձրևային եղանակներին էլ ամբողջովին ցեխոտվում ենք: Էլ չենք ասում, որ էս դիտահորերի փորելուց հետո ոչ մի անվտանգության պայման ապահովված չէ:
Աբովյանի քաղաքապետարանը պարտավոր էր տեղադրել ցուցանակներ, այդ թվում՝ անվտանգության երկաթբետոնե արգելապատնեշներ և լուսային ցուցիչներ, որպեսզի վարորդները վթարի չենթարկվեն, հետիոտներն էլ չհայտնվեն փոսերում:
Մինչդեռ գրեթե ամեն շաբաթ էս դիտահորերի պատճառով ավտոմեքենաներ են վնասվում և վթարի ենթարկվում՝ երբեմն հայտնվելով դիտահորի մեջ:
Միակ սփոփանքն այն է, որ զոհեր ու տուժածներ չեն լինում: Քանի անգամ ահազանգել Աբովյանի քաղաքապետարան, կարծես քաղաքապետը Խաչատուր Աբովյանի օրն ընկած լինի. դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ուզում ենք հասկանալ, թե Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մարմնի որ մասով է մտածում: Իր պատճառով մենք մեր փողոցից ենք նույնքան տուժում, որքան՝ աշխարհը կորոնավիրուսից: Մնում է համացանցում կեղծ տեղեկություններ տանք, որ Աբովյանում Կոտայքի փողոցը վերանանվանվել է «Կորոնավիրուսի» փողոց, որպեսզի պատկան մարմիների ուշադրությունը գրավենք ու սկսեն էս վիրուսի դեմն առնել»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16858 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ