2160 դիտում
14:34 02-03-2020
ՀՀ նախագահը դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց դիվանագիտական աստիճաններ շնորհելու վերաբերյալ։
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Դիվանագետի օրվա կապակցությամբ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Վահագն Սերգեյի ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Յուրի Հրանտի ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական
Վահե Արմենի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Անահիտ Ռուդոլֆի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»։
Նմանատիպ նյութեր
3882 դիտում
20:00 02-03-2018
ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին
2558 դիտում
13:10 02-03-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին
1071 դիտում
14:51 24-11-2015
Բակո Սահակյանը մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր է ստորագրել
Այս բաժնից
997 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
580 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը