211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:51 24-11-2015

Բակո Սահակյանը մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու հրամանագիր է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին: Համաձայն հրամանագրի` «Քնար» ժողովրդական գործիքների համույթի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ եւ համույթի ստեղծման ու ճանաչման գործում ունեցած ավանդի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Մարտունու արվեստի դպրոցի ժողովրդական գործիքների դասատու Արտաշես Եսայանին և Մարտունու մշակույթի տան նախկին տնօրեն Բաբկեն Մուսայելյանին:

Նմանատիպ նյութեր