211652_close_icon
views-count2052 դիտում article-date 15:39 02-03-2020

Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առկա արդյունավետ համագործակցության զարգացման ուղիները և անդրադարձել դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող մի շարք աշխատանքներին: Գործընկերները սերտ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Նմանատիպ նյութեր