211652_close_icon
views-count2461 դիտում article-date 18:55 02-03-2020

ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 2-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Հարավկովկասյան Երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Հանդիպման նպատակն էր քննարկել հետագա համագործակցության ուղիներն ու հեռանկարները: Ողջունելով նորանշանակ տնօրենին՝ նախարարը կարևորեց Հարավկովկասյան երկաթուղու անխափան աշխատանքը. ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների անվտանգությունը և օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ԱԻ նախարարության հետ աշխատանքը համագործակցության հաջողված օրինակ է: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա համագործակցության վերաբերյալ նոր փաստաթուղթ ստորագրել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր