211652_close_icon
views-count3708 դիտում article-date 21:37 04-03-2020

Կորոնավիուսի պատճառով Տոկիո-2020-ի փոխանցավազքի արարողությունում փոփոխություններ կլինեն

<< Տոկիո – 2020 >> - ի ջահի փոխանցավազքի հանձնաժողովը մարտի 12-ին Հունաստանում նախատեսված արարողությանն առնչվող միջոցառումների փաթեթ է մշակել ` կապված կորոնավիուսի տարածման հետ: Որոշվել է կրճատել Ճապոնիայի պատվիրակության կազմը : Չափվելու է << Տոկիո - 2020 >> փոխանցավազքի մասնակիցների ջերմությունը: Իրավիճակից կախված, ընթացակարգերը հնարավոր է ենթարկվեն փոփոխության: Արարողությունների ժամանակ կսահմանափակվի հանդիսականների մուտքը: Կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել վազորդներին ողջունելիս: Ստուգվելու են ոչ միայն բուն միջոցառման մասնակիցները, այլև այդ գործում ներգրավված բոլոր աշխատակիցները: Վատառողջներին խորհուրդ է տրվում հրաժարվել փոխանցավազքից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում օլիմպիական կրակի բոցավառման արարողությունը, ինչպես նաև ջահի փոխանցավազքը կանցկացվի սովորականի նման: Միևնույն ժամանակ միջոցներ կձեռնարկվեն վարակը չտարածելու համար: Արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների

Նմանատիպ նյութեր