211652_close_icon
views-count2875 դիտում article-date 20:46 05-03-2020

Կոչ եմ անում չապակողմնորոշել հասարակությանը, ընդդիմության հանդեպ ատելություն ձևավորելու առիթ չտալ. Աննա Կոստանյան

Մտածում եմ՝ արժե՞ ամեն տեղի-անտեղի, նախագծերի հետ կապ չունեցող մեղադրական ու ․․․․ ելույթի համարժեքորեն արձագանքել, հասկանում եմ՝ չարժե, բայց երբ տեսնում ես, թե ինչպես է հասարակությունն արձագանքում նման բոցաշունչ ելույթներին՝ կրկին ատելության տրամադրություններ ստեղծելով ընդդիմության հանդեպ, ուզած-չուզած պիտի արձագանքես։ Պարո՛ն Sargis Khandanyan , ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ մեր խմբակցության ղեկավարը «ԱԺ ամբիոնն օգտագործում է զրպարտություն և սուտ տարածելու համար», բա նման զրպարտության պատասխանն ո՞վ է տալու, հո տենց չի, ով ինչ ուզի, դուրս գա ասի, ցեցը գցի հասարակության ջանն ու ժպիտը դեմքին քաշվի մի կողմ։ Ներքևում տեղադրում եմ այն նկարը, որի մասին պարոն Մարուքյանը հայտարարեց (Էջմիածին քաղաքում ՈՉ-ի թաղումը), իսկ Ձեր ելույթում նշած հանգամանքի՝ Ատելության խոսքի դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնության աշխատանքային խմբից իմ և պատգամավոր Անի Սամսոնյանի դուրս գալու վերաբերյալ կարծում եմ ամբողջովին հիմնավոր և արդարացի մեկնաբանություն արդեն տրվել էր․ չենք կարող աշխատել այն պայմաններում, երբ իշխանությանը հարող տարբեր սուբյեկտներ սոցիալական մեդիայում ամենատարբեր ձևաչափերով ատելություն են քարոզում ընդդիմության հանդեպ։ Ընդամենն այսքանը։ Կոչ եմ անում չապակողմնորոշել հասարակությանը, ընդդիմության հանդեպ ատելություն ձևավորելու առիթ չտալ։ Ուշադիր եղեք Ձեր ելույթի տեսանյութերի տակ տեղ գտած ատելության կոչերին՝ մեզ ոչնչացնելու ուղղությամբ, ուշադրություն դարձրեք և կհասկանաք, թե ինչի մասին ենք այսքան բարձրաձայնում։ Խաղաղություն եմ մաղթում այսօր խաղաղությունն ու հանգիստը կորցրածներին։ Հ․Գ․ Լուսավոր Հայաստանը երբեք, կրկնում եմ, երբեք պատասխանատվություն ստանձնելուց չի խուսափել, չի խուսափում և չի էլ խուսափի, այլապես չէինք լինի Ազգային ժողովում։ Նկարը՝ Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր