211652_close_icon
views-count3288 դիտում article-date 12:39 12-03-2020

Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց. News.am

Նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանն այսօր՝ մարտի 12-ին բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց, հայտնում է [url=https://news.am/arm/news/565442.html?fbclid=IwAR3GGV48Ziu9s5XfaPQrJ7s4tqo1lNRfx1k0nIXT7cQMKWu3E46a7_Vfy1E]News.am[/url]-ը։ Մխիթարյանի պահանջն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդունի: «Իմ պահանջն է՝ հանդիպում, պարոն Փաշինյանի հետ: Ինձ ասեցին, որ Փաշինյանն արձակուրդում է, իրա գործերով է: Հիմա իմ պահանջն է, որ կառավարությունից մեկն ու մեկը գա, իմ խոսքերը լսի ու փոխանցի պարոն Փաշինյանին: Ուզում եմ՝ խոսքս հասնի Փաշինյանին, որ տեսնի ինչ դատական համակարգ է»,- ասաց Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում: Նա նաև նշեց, որ եթե իր բողոքի ձայնը տեղ չհասնի, ապա կդիմի կտրուկ միջոցների, որոնց մասին նախապես զգուշացրել է. «Հիմա անելիքներիս մասին չեմ ասի, քանի որ նախապես իմանան, կկաշառեն գործով զբաղվող մարմիններին: Ամեն դեպքում, վերջին քայլն իմն է»: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր