17922 դիտում
18:32 06-03-2020
Հայերս ենք գեղեցկացնում աշխարհը…Եկատերինբուրգում տեղի է ունեցել Գեղեցկության Եվրոպայի առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գեղեցկության Եվրոպայի առաջնությունում հաղթանակների տեղատարափ ունեցած Հայաստանի պատվիրակության անդամներն բազմաթիվ ոսկյա մեդալներ և մրցույթային տարբեր անվանակարգերում նշանավոր տեղեր զբաղեցնելով, ևս մեկ անգամ հաստատեցին, որ մենք ենք գեղեցկացնում աշխարհը։
Եկատերինբուրգում փետրվարի 23-24-ը տեղի ունեցած Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը Հայաստանից առաջին անգամ հավաքական թիմով հայկական դրոշի ներքո, հանդես եկան գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։
Հայաստանի պատվիրակությունն այնտեղ աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ:
Մատնահարդարման, վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց շլացուցիչ աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։
Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին էր, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։ Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելուչին, իսկ փոխնախագահը, մեր հայրենակից՝ կենդանի լեգենդ՝ Վաժա Մխիթարյանը։
Նշենք, որ Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է իր տեսակի մեջ ունիկալ՝ Գեղեցկության համահայկական փառատոնը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1012 դիտում
15:05 17-10-2020
Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար․ ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյան
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը