Արցախում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, նոր կորոնավիրուսի վարակման երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել էր ՀՀ՝ հետազոտության համար:
Ստացված թեստերի պատասխանի համաձայն՝ երկու քաղաքացու մոտ հիվանդությունը չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները շարունակական են և, իրականացվող աշխատանքների վերաբերյալ մշտապես տեղյակ կպահենք հանրությանը:
--
[b]ԱՀ պետական նախարարի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]