211652_close_icon
views-count7721 դիտում article-date 13:46 16-10-2016

Իրան-Ադրբեջան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ. ցնցումները զգացվել են Ստեփանակերտում՝՝ 3 բալ ուժգնությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 11.52-ին (Գրինվիչի ժամանակով` 07.52) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.650 և արևելյան երկայնության 47.930 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Ադրբեջան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ ք. Ստեփանակերտում՝ 3 բալ ուժգնությամբ: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր