211652_close_icon
views-count2188 դիտում article-date 16:04 08-03-2020

Քաղաքային խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանանց: Նա իր ֆեյսբուըքյան էջում գրել է. «Սիրելի՛ երեւանցիներ, Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլեւ համայնքն ու պետությունը զորացնելու կարեւոր միջոց: Ուրախ եմ արձանագրել, որ Երեւանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է կանանց ակտիվությունը: Քաղաքային խնդիրներին վերաբերող ամենատարբեր նախաձեռնությունների հեղինակներն ու առաջ մղողները հենց մեր կանայք են: Հաճույքով պետք է նշել, որ մեր գործունեության այս ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել արժանավորելու կանանց գործունեությունը՝ մասնավորապես, փողոցներ ու պուրակներ անվանակոչելով նշանավոր հայ կանանց անուններով: Գոհունակությամբ փաստեմ նաեւ, որ սկսել ենք բարելավել համայնքային կազմակերպություններում՝ հանրակրթութան, առողջապահության, մշակույթի, կոմունալ տնտեսության եւ այլ բնագավառներում ընգրկված կանանց աշխատանքային պայմանները: Թույլ տվեք հատո՛ւկ շնորհավորել այն կանանց, որոնք իրենց եռանդն ու տաղանդը ծառայեցնում են մեր քաղաքի զարգացմանը: Շնորհակա՜լ եմ Ձեր նվիրված եւ արհեստավարժ աշխատանքի համար: Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում նպատակասլացություն եւ լավատեսություն: Հ.Գ. Գեղեցիկ լուսանկարի համար շնորհակալություն Nare Mkrtchyan-ին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր