2863 դիտում
22:44 16-01-2020
Արձանագրեցինք՝ հրատապ լուծում պահանջող հարցերը քաղաքային իշխանությունը լուծել է. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» ավագանու խմբակցության հանդիպման վերաբերյալ: «Աշխատանքային հանդիպում էր: Կհիշեք՝ ևս մեկ հանդիպում կայացել էր անցած տարի։ Մենք նաև արձանագրեցինք, որ այս հանդիպումները կարող են ավելի հաճախ լինել, որովհետև շատ հարցեր են հավաքված լինում նաև ավագանու մեր անդամների մոտ՝ կապված տարբեր գերատեսչությունների, պրոցեսների հետ, և շատ կարևոր է այս հանդիպումը սինխրոնացնելու համար ՏԻՄ-ի և կառավարության աշխատանքները»,- «[url=https://armenpress.am/arm/news/1001647.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետը նշեց, որ քննարկել են խնդիրների լուծման ճանապարհները, արձանագրել ինչ խնդիրներ կան և գծել դրանց լուծման ճանապարհները։ «Արձանագրեցինք, որ այն խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, քաղաքային իշխանությունները լուծել են, կան ոչ պակաս հրատապ խնդիրներ, որոնք այս պահին լուծման ընթացքում են: Նաև արձանագրեցինք, որ կառավարության հետ համատեղ պետք է լուծենք այս խնդիրները, քանի որ խնդիրներ կան, որ համայնքը միայնակ ի զորու չէ լուծել»,- նկատեց Մարությանը։
Խոսելով շինթույլտվությունների մասին՝ քաղաքապետն ասաց, որ աննախադեպ քանակի դիմումներ են ստանում։ «Մենք կոնկրետ քաղաքականություն ունենք, որ շինթույլտվությունները պետք է համապատասխանեն բոլոր նորմերին և դրա համար ժամանակ է պետք։
Մարությանն ասաց նաև, որ ապօրինի զավթված այգիները քաղաքացիներին վերադարձնելու գործընթացը կշարունակվի․ «Ամբողջ երևանում գույքագրվում են կրպակները, որոնք թղթեր չունեն և դրանք հանվում են քաղաքից, սրճարանները նույնպես, վերադարձվում են ապօրինի զավթված այգիները։ Պրոցեսըն պետք է լինի շարունակական և երկար: Հողակտոր ունեցող մարդկանց մտքով երբևէ չէր անցնի, որ կարելի է դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանալ: Այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք, բայց միևնույն ժամանակ այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու: Դրանք բոլորը պետք է նորմերին համապատասխանեն, և այս ամենը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր: Ֆիքսենք, որ շատացել են և՛ քանակը, և՛ որակը»,- ասաց քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան