1955 դիտում
15:47 09-03-2020
Մեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում
Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդները կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն են՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
«Նշված բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվելու են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում: Էրեբունի բժշկական կենտրոնում այս ծրագրի շրջանակում առաջին ծննդյան վկայականն անձամբ հանձնեցի փոքրիկ Մերիի մայրիկին՝ Անիին»,-նշել է Ռուստամ Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով առողջապահության նախարարության աջակցությամբ մեկնարկած այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ կտարածվի Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:
Նմանատիպ նյութեր
5666 դիտում
15:07 02-10-2018
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում սեպտեմբերին գրանցվել է 270 ծնունդ
1006 դիտում
16:47 02-09-2021
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում օգոստոսին ծնվել է 154 երեխա
Այս բաժնից
595 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր