211652_close_icon
views-count222651 դիտում article-date 19:44 10-03-2020

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել են Mercedes, Lada, 07 մակնիշի վթարված ավտոմեքենաներ ու ատրճանակ. կա 1 զոհ, 4 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետը, դատախազն ու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Գավառի հրշեջ-փրկարարները: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Գավառի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Գավառի հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև, հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Լազարյանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Թորոսյանի, և Գավառի քննչական բաժնի պետ Աքսել Մանուկյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ: Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որը քննիչը ընթերակնների ներկայությամբ առգրավեց: Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար է, թե սպանության փորձ՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր