211652_close_icon
views-count13558 դիտում article-date 10:44 11-03-2020

ՏՄՊՊՀ-ն բացահայտել է ամենաէժան ու ամենաթանկ գազ վաճառողներին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեղմված գազե ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեությունն էլ է ուսումնասիրել՝ 2018 թ. և 2019 թ. հունվար-մայիսի ընթացքում: Եվ բացահայտել է ամենաէժան ու ամենաթանկ գազ վաճառողներին՝ դիտարկելով մարզերում այդ ոլորտում գործունեություն ծավալող առավել խոշոր 5 տնտեսվարողի: Պարզվել է, որ, օրինակ, Արարատի մարզում, մյուս մարզերի համեմատ, սեղմված գազի իրացման գները բավականին ցածր են, ու տնտեսվարողները միմյանցից տարբերվող գնային քաղաքականություն են վարում: Կամ՝ որ Շիրակի մարզում, մյուս մարզերի համեմատ, սեղմված գազի վաճառի գները բավականին բարձր են: Ընկերությունների կողմից բարձր գները կարող են պայմանավորված լինել խմ-ից կգ-ից անցման անորոշությունից ելնելով և հնարավոր է, հետագայում գնիջեցում տեղի ունենա մրցակցության արդյունքում: Էական էժան գազի իրացում է արձանագրվել Արագածոտնում․․․ Այնուամենայնիվ, ինչո՞վ է բացատրվում գնային այս տարբեր ցուցիչների առկայությունը: ՏՄՊՊՀ-ն լրացուցիչ ուսումնասիրություն արե՞լ է: Պարզվում է՝ այո, ՏՄՊՊՀ-ն պատճառները պարզելու նպատակով դիտարկել է գազի գնագոյացումը տնտեսվարողների մոտ…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր