4043 դիտում
12:53 11-03-2020
ԱՄՆ-ում գործող թուրքական «Mosaic» հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Ermenihaber.am
Մարտի 7-ին ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Ինչպես հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2020/03/11/%D4%B1%D5%84%D5%86-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5%D5%B2%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/178163]Ermenihaber.am[/url]-ը, ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված այս հիմնադրամի գործունեությունը Թուրքիան կապում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ (Նա Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույցի ղեկավար):
Թուրքական աղբյուրի պնդմամբ` հիմնադրամը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գյուլենի հանձնարարականով:
Շուրջ 20 հոգանոց հանձնաժողովը 3 տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հիմնադրամը 3 տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։
«Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսություններ և քննարկումներ են այցելել օսմանյան և հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0148941001583913767121131.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
12:38 13-05-2014
Թուրքական մամուլը սևեռվել է Օլանդի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչի վրա. Ermenihaber.am
2477 դիտում
22:33 26-11-2019
Ստամբուլի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործչի է ընդունել աշխատանքի. ermenihaber.am
2734 դիտում
20:48 30-10-2019
Իսրայելում կոչ են անում հետևել ԱՄՆ-ում քվեարկության օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
856 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
880 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»