2661 դիտում
23:30 11-03-2020
Հայաստանում ապրում է հազարից ավելի աուտիզմ ախտորոշմամբ երեխա. «Ակունք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվել է «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնի բարեգործական միջոցառում
Տեղի ունեցավ «ԻնֆոԳեյթ» ընկերության՝ «Ակունք» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնի բարեգործական միջոցառումը։
«Ակունք» հիմնադրամը «Քայլ առաջ» սոցիալական կազմակերպության և «Ձեռք ձեռքի» հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի հիմնադիր Տաթևիկ Ստեփանյանի հետ համատեղ ստեղծեց և անհրաժեշտ պարագաներով
ապահովեց խեցեգործության սենյակը, ինչպես նաև տեղի ունեցավ վերջինիս պաշտոնական բացումը:
Ծրագրի նպատակն է օժանդակել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական թերապիա իրականացնելու համար նախատեսված սենյակների ստեղծմանը և բարելավմանը։
Աշխարում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի, իսկ Հայաստանում ապրում է 1000-ից ավելի աուտիզմ ախտորոշմամբ երեխա:
Խնդրով զբաղվողներն իրական նվիրյալներ են, իրենց անձնվիրաբար կատարած աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում և միաժամանակ փաստում, որ իրենց նկատմամբ վերբերմունքը պետք է լինի համարժեք: Հաշվի առնելով հատուկ
կարիքներ ունեցող երեխաների խնդիրները՝ հաղորդակից դարձնելով մեր կյանքին, պետք է նրանց համար հնարավորինս կյանքը մատչելի դարձնենք:
[b]
ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ՝ Վահե Էնֆիաջյան[/b]
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
23:40 23-06-2015
«Աուտիզմ» ախտորոշմամբ երեխան իսկական գլուխգործոցներ է նկարում. ֆոտոշարք
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին