211652_close_icon
views-count3718 դիտում article-date 14:06 12-03-2020

Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը. տարեկան կհատկացվի 1,3 մլրդ դրամ

Կառավարության այսօրվա նիստում Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և Սփյուռքի ներուժը: Նախարարը նշեց, որ ծրագրի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովման նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ Կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից: 2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան էր ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող ճանաչվեցին 5 ձեռներեցներ, ովքեր կստանան 100% ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ մատուցեց Դրեյփերի համալսարանի նախագահը՝ հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրեցին 50% կրթաթոշակ սովորելու Դրեյփերի համալսարանում: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը «Իմ Քայլը» հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց հոգալու 3 հաղթողների հավելյալ 50% ուսման վարձը: 2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների: Ծրագիրն իր տեսակով առաջին և խոշորագույն ծրագիրն է, որն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակներում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյանհովտի մասնաճյուղի կողմից: ՀԲԸՄ հարյուրամյա պատմության շնորհիվ ստեղծվել են այնպիսի կապեր ամբողջ աշխարհի հետ, որոնց ներգրավվածությունը ծրագրում էականորեն կբարձրացնի և՛ ծրագրի, և՛ մասնակիցների արդյունավետությունը: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` ՀՀ կառավարության 2019 թվականիհուլիսի 10-ի «ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան: Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ առաջին անգամ է այս ծրագիրը գործարկվում, տարվա վերջին արդյունքների ամփոփում կիրականացնեն. «Նախորդ տարի մենք 2019 թվականը 2018-ի նկատմամբ տեխնոլոգիական ոլորտի ընդհանուր շրջանառության 30 տոկոս աճ ենք ունեցել: Կարծում եմ՝ առնվազն նույն տեմպերով պետք է առաջ գնանք»:

Նմանատիպ նյութեր