211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը ստացել է իր ընտանիքի թեստերի պատասխանները

views-count11073 դիտում article-date 14:03 08-06-2020
. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում է լիարժեք աշխատանքի։ Նա ստացել է իր և ընտանիքի կրկնակի թեստերի պատասխանները։ «Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարևոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր