Անասնակեր՝ առանց հակաբիոտիկների. ինչպես է կատարվելու օրենքի վերահսկողությունը կյանքում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Կերերի մասին» օրենքում և բացառել հակաբիոտիկները որպես կերային հավելում օգտագործելը:
Գաղտնիք չէ, որ այսօր խոզի, հավի և ձկան մսի արտադրության ոլորտում լայնորեն օգտագործվում են հակաբիոտիկները՝ որպես արտադրողականության ավելացման միջոց: Սակայն դրանք կենդանիների մսից անցնում են նաև մարդուն՝ դրանով ստեղծելով կայունություն հակաբիոտիկների նկատմամբ:
Կառավարությունը ցանկանում է օրենսդրական ճանապարհով արգելել հակաբիոտիկների օգտագործումը կերերում, ինչը ողջունելի է: Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է լինելու այս օրենքի վերահսկողությունը իրական կյանքում, կամ արդյոք դա վերաբերելու է նաև ներմուծվա՞ծ մսամթերքին, քանի որ մեր երկիր ներմուծվող թռչնի կամ խոզի մսի մեջ ևս առկա են հակաբիոտիկներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]