211652_close_icon
views-count3574 դիտում article-date 10:39 14-03-2020

Հանրաքվեն կհետաձգվի՞ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանության ներսում երեկ ու նախօրեին ինտենսիվ քննարկվել են ամենատարբեր սցենարներ, այդ թվում՝ հանրաքվեն ընդհանրապես չեղարկելու հնարավորությունը: Իշխանությունները երեկվա դրությամբ (մինչ թերթի տպարան ուղարկելը) որոշում ունեին առկախել հանրաքվեի հետ կապված հարցերը՝ չբացառելով, որ վիրուսի առավել շոշափելի վտանգը կարող է կտրուկ որոշումներ կայացնելու հիմք դառնալ: Ի դեպ, որպես ամենահավանական տարբերակ նշվում էր հանրաքվեն մինչև հունիս հետաձգելը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանություններն այս թեմայի հետ կապված քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ հետ՝ նշելով, որ հնարավոր հետաձգման դեպքում հանձնաժողովները կմնան նույն կազմով, ուղղակի աշխատանքները որոշ ժամանակով կհետաձգվեն։ Ի դեպ, պատահական չէ, որ իրենց գրառումներում հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման մասին սկսել էին աղոտ ակնարկել նաև իշխանամերձ որոշ շրջանակներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր