118688 դիտում
11:40 14-03-2020
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի դիմաց տեղի ունեցել Mercedes-ի և Opel-ի բախումը. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ մարտի 13-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիաի թաղապետարանի հարևանությամբ տեղի ունեցել Mercedes-ի և Opel-ի բախումը, ինչի հետևանքով Opel-ը կողաշրջվել էր, իսկ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքոմ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի կողմից պարզվել է, որ Opel-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Տիգրան Ա-ն, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ֆելիքս Ա-ն։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տիգրան Ա-ն. նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 36-ամյա Արուսյակ Մ-ն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Հ-ն և Ֆելիքս Ա-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 51-ամյա Կարինե Ա-ն, 58-ամյա Սուսաննա Ա-ն, 73-ամյա Գյուլիզար Ա-ն, 63-ամյա Ռուզաննա Գ-ն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/13/1149731/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վերջիններս այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել էր, և քաղաքացիներն էին այն դարձի բերել, որպեսզի կարողանային վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57027 դիտում
19:26 05-06-2019
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է տեղի ունեցել BMW X5 –ի և Opel-ների բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12706 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ