41758 դիտում
15:53 20-07-2016
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Hyundai Elantra-ն ու BMW-ն. վերջինն էլ հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում Սեբաստիայի և Վեգների փողոցի խաչմերուկում՝ Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ բախվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռուդոլֆ Ծատուրյանի վարած BMW մակնիշի 35 AD 175 համարանիշի և Երևան քաղաքի Ջիվանու 1-ին նրբանցքի բնակիչ, 42-ամյա Լուսին Սվաճյանի վարած Hyundai Elantra մակնիշի տրանզիտ՝ 6433. 28.07 AA համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում BMW-ն բախվել է ճանապարհին տեղադրված էլեկտրասյանը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ սպայական ջոկի տեսուչ Ռադիկ Հարությունյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ վարորդները վթարի մեջ մեղադրում են միմյանց, դեպքի վայր է ժամանել ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+