20271 դիտում
15:21 14-03-2020
Արտակարգ իրավիճակի հայտարարումը անխուսափելի է, սակայն ինչու՞ է ձգում վարչապետը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220896695145282]էջում[/url] գրել է.
«Ակնհայտ է, որ մեզանից շատ ավելի ինքնակազմակերպված եւ հասուն պետությունները անցնում են արտակարգ միջոցառումների, որոնք թույլ են տալիս պետական լիազորությունների ողջ ներուժով ներազդել ռիսկերի կառավարման եւ վնասների նվազեցման գործընթացների վրա։
Արտակարգ իրավիճակի ռեժիմը ժամանակին հայտարարելը թույլ է տալիս նաեւ էֆեկտիվ կառավարումով բարձրացնել իշխանությունների իմիջը, կանխելով վտանգները եւ ներկայացնելով նրանց որպես «ուժեղ» կառավարիչներ, ում իրոք կարելի էր վստահել երկիրը։
Այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը վաղօրոք չի դիմում այդ քայլին։ Չէ՞ որ այդ կերպ կկարողանար ե’ւ առավել արդյունավետ տիրապետել իրավիճակին, ե’ւ ներկայանալ որպես պինդ առաջնորդ։ Դժվար թե նա չի գիտակցում այդ ամեննը։
Ուստի միակ բացատրությունն այն է, որ Նիկոլը դեռ հույս ունի պլստացնի իր հանրաքվեն։ Ժողովրդի առողջության եւ պետության կայունության հաշվին»։
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
17:04 10-10-2014
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը դեռ անհնար է. Նուլանդ
1297 դիտում
22:34 27-01-2024
Քանի Փաշինյանը վարչապետ է, նոր կորուստները, նոր զոհերը, նոր պարտություններն անխուսափելի են. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում