67138 դիտում
17:39 16-03-2020
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ». վարկերի մարումները հետաձգվում են
Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ը մշտապես հոգ տանելով իր հաճախորդների և աշխատակիցների առողջության մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ կապված COVID-19 վիրուսի հետ, որոշում է կայացրել ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը ներառյալ, հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար, ինչը որևէ բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդների վարկային պատմության վրա:
Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում: Եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս.թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը ևս բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի բոլոր հաճախորդները, ներառյալ ֆիզիկական և/կամ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կցանկանան շարունակել իրենց վարկերի մարումները առանց հետաձգման, կարող են կատարել իրենց վարկի հերթական մարումները՝ ըստ սահմանված իրենց ժամանակացույցի:
Բանկի մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և հերթերի կառավարման համակարգի առավելագույն արդյունավետության համար, հորդորում ենք օգտվել հեռահար բանկային ծառայություններից:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի Ինտերնետ բանկինգ և Մոբայլ Բանկինգ ծառայությունները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին օգտվել տարատեսակ բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»՝ ապագայի հուսալի ճանապարհ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Նմանատիպ նյութեր
5173 դիտում
16:00 30-09-2020
Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի
3242 դիտում
18:34 07-02-2020
Ժամկետանց վարկերի կշիռը 2019-ին ընդհանուր վարկերի մեջ եղել է ռեկորդային ցածր. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
478 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
451 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1012 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է