211652_close_icon
views-count2810 դիտում article-date 20:18 17-03-2020

ՊԵԿ-ը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներ է իրականացնում ամենօրյա ռեժիմով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության եւ քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ: Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաեւ ախտահանիչ նյութեր: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում չափվում է շենք մուտք գործող անձանց մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, մուտքերում, բոլոր հարկերում եւ ծառայողական ավտոմեքենաներում տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր: Միաժամանակ, ամենօրյա ռեժիմով ախտահանվում են նաեւ ՊԵԿ վարչական բոլոր շենքերը՝ հարակից տարածքներով, ինչպես նաեւ ծառայողական ավտոմեքենաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր