2208 դիտում
21:44 18-03-2020
«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի` Արցախ ներթափանցման ու տարածման ռիսկերը` «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը աջակցություն է հայտնում հանրապետության իշխանություններին:
Գիտակցելով իրավիճակի բարդությունը` մեր քաղաքական դաշինքը հայտնում է իր պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու պետական մարմիններին՝ արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:
Դաշինքի անդամները պատրաստ են կամավորականության սկզբունքով ակտիվ ներգրավվելու հանրությանը իրազեկման և համապատասխան աջակցության ցուցաբերելու այլ աշխատանքներում:
Մեր քաղաքացիների կյանքը մեզ համար բացարձակ արժեք է: Վերահաստատում ենք նաև, որ, իրավիճակից ելնելով, մեր կողմից դադարեցված է փակ տարածքներում նախընտրական քարոզարշավի անցկացումը: Առողջություն և ողջախոհություն բոլորիս:
Նմանատիպ նյութեր
1110 դիտում
16:48 19-06-2020
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցություններում քննարկվել է Արցախի բյուջեի կատարողականը
4213 դիտում
17:40 18-12-2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»