3517 դիտում
23:54 18-03-2020
Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի Կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան
Առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի Կառավարությունը աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աջակցությունը կլինի մի քանի փուլով։ Առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացվի և այն մի քանի օրվա ընթացքում գործնականում հնարավոր կլինի կիրառել։
«Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլև կոնկրետ մարդկանց՝ համոզված լինելով, որ մեր աջակցությունը կհասնի կոնկրետ մարդկանց։ Ծրագիրը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք դրամական արտահայտությամբ վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից, իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարներն անելու համար, Կառավարությունը այդ վարկի 50 տոկոսը կհամաֆինանսավորի 0 տոկոսով։ Իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով»,- հայտնեց վարչապետը։
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
905 դիտում
16:07 25-11-2014
Արցախի կառավարությունը աջակցություն կցուցաբերի ծխախոտագործներին
4772 դիտում
20:06 22-06-2017
Արցախի կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում
Այս բաժնից
1024 դիտում
13:41 31-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, oդի ջերմաստիճանը կբարձրանա
697 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար