Հանդիսությունների և սգո սրահների տերերը կպատժվեն արտակարգ դրության ռեժիմի կանոնները խախտելու դեպքում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Համայնքապետարանների ներկայացուցիչները ոստիկանության տեղական բաժինների աշխատակիցների հետ այցելում են հանդիսությունների և սգո սրահներ ու զգուշացնում, որ դրանց սեփականատերերը խստորեն կպատժվեն, եթե տեղեկություն ստացվի, որ նրանք խախտում են արտակարգ դրության ռեժիմի կանոնները և կազմակերպում միջոցառումներ, որոնց մասնակցում է 20 հոգուց ավելի մարդ:
Այս հաստատությունների սեփականատերերին զգուշացնում են, որ թույլատրվելու է միայն հոգեհացի կազմակերպում, այն էլ՝ սրահը նախապես ախտահանելուց հետո, որը ևս պետք է ստուգվի համայնքապետարանի ներկայացուցչի կողմից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]