5313 դիտում
13:36 19-03-2020
Հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է. հիմա նոր դեմքով հանդես գալու ամենահարմար պահն է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Կառավարությունը, սովորաբար ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների, և մենք կարող ենք դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել:
«Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել:
Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ կա ձևավորված, որը Կառավարության տնտեսական բլոկն է, ԱԺ պատգամավորներ կան ներգրավված և մատը պահելու են տնտեսության զրակերակի վրա»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ բացի նախատեսված ծրագրերից, նաև համակարգային կամ համակարգաստեղծ ընկերությունների հետ հասցեական աշխատանք պետք է տանեն:
Վարչապետը նշեց, որ բոլոր գրոծողությունների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ տնտեսության մրցունակությունը պետք է բարձրացնեն, որևէ ծրագիր, որը դա չի անելու, իրենց համար հետաքաքրքիր չպետք է լինի:
«Ես ամեն օր նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ: Կառավարությունը էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, և մենք նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց նաև, որ ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել և եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքեր գրավելու առումով, նրանց ևս պետք է աջակցել:
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
10:23 30-06-2020
Կարծում եմ` հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին. Սուրեն Սարգսյան
3603 դիտում
10:45 04-11-2016
Հիմա լճացման պահն է: Բայց երկու-երեք ամսից հռետորները կլցվեն հրապարակ. «Առավոտ»
Այս բաժնից
958 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
697 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
421 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան