211652_close_icon
views-count5641 դիտում article-date 15:14 19-03-2020

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին փոխանցվել է 100 միլիոն դրամ

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին փոխանցվել է 100 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր