Մյոնխեգլադբախի «Բորուսիայի» խաղացողները կորոնավիրուսի պատճառով հրաժարվել են աշխատավարձի մի մասից
Մյոնխեգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները աշխատավարձի մասն են վերցրել, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում օգնեն ակումբին:
Նման քայլի են գնացել նաև ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը:
«Ես շատ հպարտ եմ տղաներով: Մենք բոլորս էլ աջակցում ենք «Բորուսիային». և՛ լավ, և՛ վատ ժամանակներում:
Խաղացողները ցանկանում են աշխատավարձի մի մասը վերադարձնել թիմին», ասել է թիմի մարզական տնօրեն Մարկ Էբերլը:
Սպասվում է, որ նման քայլի արդյունքում ակումբը ամսեկան 1 միլիոն եվրո կխնայի:
«Բորուսիան» Գերմանիայում դարձավ առաջին պրոֆեսիոնալ ակումբը, որտեղ համաձայնվել են աշխատավարձի մի մասը ստանալ: