Վայք քաղաքում տեղի ֆերմերը՝ իր ընկերների հետ, համայնքի բնակիչներին բաժանեցին հազարից ավելի «Ալկոգել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս օրերին աշխարհին պատուհասած չարաբաստիկ կորոնավիրուսի դեմ պայքարում հայությունը նույնպես դարձել է մեկ բռունցք:
Դրա վառ ապացույցն է՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին:
Վայքեցիներն ասում էին. «Մարզում հայտնի ֆերմեր Վարուժան Հարությունյանի նախաձեռնությամբ, «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Հակոբ Պողոսյանի, նրանց մյուս ընկերներ ՝ Սմբատ Հովհաննիսյանի, Սամվել Իխտիարյանի, Ժորա Գասպարյանի և Կարեն Վարդանյանի օգնությամբ ու աջակցությամբ, այսօր համայնքի բնակչությանը անվճար տրամադրվեց հազար հատից ավելի «Ալկոգել», ինչպես նաև քաղաքացիները իրազեկվեցին, թե ինչպես է պետք պաշտպանվել համաճարակից»:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի