13620 դիտում
19:55 19-03-2020
Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ արտադրատեսակների արտահանումը ՀՀ-ից
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ: Այս մասին որոշումը հրապարակված է e-gov.am կայքէջում:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18- րդ կետերով՝ 1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ:
Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։
3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 18-ին, ժամը 23:00: 5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»:
Նմանատիպ նյութեր
735 դիտում
18:52 14-04-2020
Արցախի պարետի որոշմամբ՝ 7 համայնքներում տեղաշարժը սահմանափակվում է
4454 դիտում
20:26 26-03-2022
Արցախում հավաքների ազատությունը ժամանակավորապես սահմանափակվում է․ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել
8344 դիտում
22:46 28-03-2020
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ