36451 դիտում
22:58 19-03-2020
Վլադիմիր Եղոյանը վիրուսները ոչնչացնող սարք է ստեղծել. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/03/19/1100677/?fbclid=IwAR2wO5PPCxEyPgur_bImwa6UFwmYf5ttj9DvjQJyVQhhuRTHZeBAdRDt5Lw]Aravot.am[/url]-ը գրում է.
Ճարտարագետն առաջարկում է պարզ լուծումներով մեր շրջապատն ու կենցաղը մանրէազերծել:
Այս օրերին, երբ կորոնավիրուսը հասել է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներ եւ փոխանցվում է մարդուց մարդուն, կառավարություններն էլ վարակին հակազդելու մի շարք միջոցառումներ են իրականացնում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ավագ ճարտարագետ Վլադիմիր Եղոյանը մանրէներին, վիրուսներին ոչնչացնող մի պարզ մեթոդ է առաջարկում, որն աշխարհում կիրառվում է, սակայն Հայաստանում, հատկապես՝ կենցաղում՝ ոչ:
Նրա խոսքով, հնարավոր է խուսափել նման կարգի վարակիչ մանրէներից, եթե օդը, միջավայրը, անկողնային պարագաները, երեխաների խաղալիքները հագուստները, տան այլ կենցաղային իրերը մանրէազերծես: Ճարտարագետի խոսքով, մեր երկրում անդրամանուշակագույն ճառագայթների օգտագործման մշակույթը չկա, մինչդեռ աշխարհի շատ երկրներում դրանք օգտագործում են կանխարգելիչ նպատակներով:
«Գոյություն ունեն բազմաբնույթ, տարբեր տեխնիկական բնութագրերով մանրէազերծող ճառագայթիչներ, որոնք նախատեսված են տարբեր կիրառությունների համար: Բակտերիցիդային ճառագայթիչների սերիայի շնորհիվ մանրէազերծվում են գորգերի, բազմոցների, վարագույրների, փափուկ ծածկույթով իրերի մակերեսները: Նման մակերեսների վրա կուտակվում են մեծ քանակությամբ վնասակար միկրոբներ, որոնցից ազատվելը գործնականում, ոչ միշտ է հնարավոր, ինչն էլ պատճառ է հանդիսանում տարբեր վարակիչ հիվանդությունների առաջացման եւ նրանց տարածման»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վլադիմիր Եղոյանը: Ճարտարագետ Եղոյանը կոնստրուկտիվ լուծումներով մի այնպիսի սարք է պատրաստել, որը թույլ է տալիս իրականացնել բակտերիցիդային ճառագայթների ներթափանցումը ծածկույթի ներքին շերտերը եւ, շնորհիվ ճառագայթների բարձր ինտենսիվության, բակտերիազերծումը կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/19/1100677/?fbclid=IwAR2wO5PPCxEyPgur_bImwa6UFwmYf5ttj9DvjQJyVQhhuRTHZeBAdRDt5Lw]այստեղ [/url]
Նմանատիպ նյութեր
1947 դիտում
19:14 22-08-2015
Ամերիկացին փորձել է մահմեդականներին ոչնչացնող «սարք» ստեղծել
5200 դիտում
22:12 21-02-2017
Մարդու համար ամենավտանգավոր վիրուսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
934 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
661 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
871 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով