211652_close_icon
views-count17817 դիտում article-date 17:40 20-03-2020

ՀՀ քաղաքացին, ում մոտ ՌԴ-ում կորոնավիրուս է հաստատվել, Հայաստանոմ հաստատված վարակակիրներից մեկի կոնտակտն է եղել

ՀՀ քաղաքացին, ում մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/567277.html]NEWS.am[/url]-ին հաստատեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա նշեց, որ շփման շրջանակն արդեն պարզված է։ Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր