211652_close_icon

Արմեն Աշոտյան. Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում

views-count14370 դիտում article-date 23:02 22-03-2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի պատասխանատուներ, Երբ երկրում հայտարարում եք արտակարգ դրություն, սահմանում նոր կարգեր եւ կանոններ, ապա բարի եղեք ինքներդ հետեւել այդ նորմերին, որպեսզի ժողովրդին օրինակ ծառայեք եւ պահանջեք ուրիշներից։ Օրեր առաջ որոշեցիք, որ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվաքանակի մասին տեղեկություններ կհաղորդեք օրը 1 անգամ համապատասխան կայքով։ Այնինչ քիչ առաջ ՀՀ վարչապետը իր ուղիղ եթերում «բոնուս» արեց, հայտարարարելով նոր դեպքերի մասին։ Եթե ինքներդ ձեր որոշումները չեք հարգում, բա ժողովրդից ի՞նչ եք պահանջում։ Խուճապ չկա։ Կարգուկանոն՝ նույնպես»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր