3139 դիտում
15:04 23-03-2020
Խորհրդականներ՝ հիմնականում նախորդ ռեժիմից
Նախորդներին անընդհատ հիշող ու արդեն կարծես թե ձախողումները դրանցով կոծկել ցանկացող Երևանի քաղաքապետը մոռացել է իր երկու խորհրդականներին, ովքեր ծառայել են նախորդ ռեժիմին: Ծառայելը կոպիտ էր ասված, ավելի ճիշտ մասնկիցն են եղել նախորդ ռեժիմի:
Մարությանը չպետք է մոռանա ժամանակին քաղաքապետարանում գնումների պետ, իսկ հետո արդեն հայտնի ՙՀյուսիս-հարավ՚-ի տնօրեն, այժմ իր խորհրդական Արթուր Սարգսյանին, ով այս պաշտոնները ստացել է այդ ժամանակներում քաղաքապետ, իսկ հետո արդեն ՏՏ նախարար Գագիկ Բեգլարյանի որոք: Չէ որ նույն Սարգսյանի կինը, ով զբաղեցնում է Երևանի ՙՄանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, քաղաքապետի տիկնոջ մտերիմ ընկերուհին է: Իսկ քաղաքապետի կնոջ չարտոնագրված գործունեությունների մասին բազմիցս լսել ենք տարբեր տեղերից՝ պաշտոններ նշանակելուց մինչև որոշումներ կայացնել:
Մոռանալ պետք չէ նաև վերջին 15-20 տարիների ընթացքում իրենց կառավարմամբ չփայլող Երևանի քաղաքապետերի կողքին միշտ կանգնած Կամո Արեյանին: Արեյանը 2017թ. ՀՀԿ-ի ընտրական ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրվելուց հետո միանգամից նշանակվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալի պաշտոնում:
Ինչ խոսք կարծես թե հաճելի է խորհուրդնել լսել մարդկանցից, ովքեր ժողովրդական ասածվածքի համաձայն ՙջրից միշտ չոր են դուրս եկել՚, մեռանալով այն հանգամանքը, որ այս մարդկանց վերադասներին առաջադրված մեղադրանքներ արդեն կան:
Բայց քաղաքապետ Մարությանը ունի նաև խորհրդական, ով չի եղել ռեժիմի անդամ: Այս մեկը զբաղվում է հիմնականում իրավաբանակ հարցերով և կարծես թե ՙհիանալի՚ է կատարում իր գործը: Ասում են այնքան լավ է աշխատում, որ քաղաքապետի որոշումների և հայտարարած մրցույթների մասով, դատարանը մեկը մեկի հետևից իրավաբանկան տեսանկյունից թերի կամ անօրինական պատճառներով վարույթներ է ընդունում կամ չեղարկում դրանք:
Իսկ այս ամենի ֆոնին Մարությանը միայն կարողանում է հաճախակի անհետանալ ու վերադառնալուն պես հայտարարել կոռուպցիայով զբաղվողների ՙգլուխները կտրելու՚ իր պատրաստակամության մասին:
Զարմանալի է այս ամենից հետո քաղաքապետարանում կամ դրանից դուրս ՙանգլուխ՚ պաշտոնյաների չհանդիպելը:
Նմանատիպ նյութեր
2934 դիտում
20:04 09-07-2020
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը՝ ՀՖՖ նախագահի խորհրդականներ
1423 դիտում
12:45 15-09-2023
Էրդողանի 15 խորհրդականներ ազատվել են աշխատանքից
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»