Սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել դիմադրողականության բարձրացման վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Քանի որ արտակարգ դրությունը Հայաստանում շարունակվելու է մինչեւ ապրիլի 14-ը, ուստի երկարաժամկետ ընթացքով պայմանավորված տանն ինքնամեկուսացումը կարող է նաև սթրեսային գործոն պարունակել: Այս պարագայում սննդաբանները խորհուրդ են տալիս շեշտադրում անել ոչ միայն գիրացման գործոնի նվազեցման, այլև դիմադրողականության բարձրացման, սթրեսի հաղթահարման և առողջ ապրելակերպի պահպանման վրա:
Ինչպե՞ս տան պայմաններում ճիշտ կազմակերպել առօրյան, ինչպես ճիշտ սնվել և հեշտությամբ հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ բարձր պահելով դիմադրողականությունը: Այս առթիվ «ՀՀ»-ի հետ զրույցում իր դիտարկումներն է անում ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Ըստ նրա, կան հստակ հետազոտություններ, որոնք փաստում են, որ նմանատիպ ռեժիմներում տանը մնալու պայմաններում սթրեսը հանգեցնում է ավելորդ քաղցի առաջացման, մանավանդ երբ մարդը տանն է և մոտ լինելով սառնարանին, պահեստավորված սննդին՝ կարող է անընդհատ պատեհ և անպատեհ սնվելու ցանկություն ունենալ:
Դարձյալ նույն հետազոտություններից ելնելով, սննդաբանը հավելում է՝ բնականաբար, այդ ընթացքում ընդունած սնունդը սովորաբար օգտակար ներգործություն չի կարող թողնել օրգանիզմի վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]