211652_close_icon
views-count2635 դիտում article-date 17:15 25-03-2020

Փետրվարին փայլուն տնտեսական ցուցանիշներ ենք ունեցել, հիմա անկման փուլում ենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ փետրվարին տնտեսական ցուցանիշները փայլուն են եղել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության: Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ: Ստորեւ այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները: փետրվար Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս Շինարարության աճ – 25 տոկոս Ծառայությունների աճ – 3.5 տոկոս Առեւտրի շրջանառության աճ – 10 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս Արտահանման աճ – 7.6 տոկոս հունվար-փետրվար Տնտեսական ակտիվության աճ - 8.7 տոկոս Արդյունաբերական աճ - 15.3 տոկոս Շինարարության աճ - 5.8 տոկոս Առևտրի շրջանառության աճ - 6.3 տոկոս Ծառայությունների աճ - 11.2 տոկոս Էլեկտրաէներգիայի արտադրության աճ - 23.1 տոկոս Արտահանման աճ - 8.8 տոկոս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր